Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել
03 Օգոստոսի 2023, 16:20
Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ` ավելի անվտանգ վայր։
Sputnik Արմենիա-ի տեղեկություններով՝ ամենահավանական տարբերակն Արարատ քաղաքին հարող հատվածն է։
Գործարանի տնօրինությունը կայքի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տեղեկությունը՝ չցանկանալով մեկնաբանել այն։
Հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի ուղղությամբ։