Երախտագիտություն ենք հայտնում այն մարդկանց, ովքեր ապահովում են ՀՀ պաշտպանությունը․ Ֆրանսիայի դեսպանատուն

29 Հունվարի 2024, 00:40

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա կապակցությամբ:

«Բանակի օրվա առթիվ Ֆրանսիայի դեսպանությունը շնորհավորում է Հայաստանին և իր երախտագիտությունը հայտնում համազգեստ կրող այն կանանց և տղամարդկանց, ովքեր ապահովում են այս երկրի պաշտպանությունը և իր հյուրերի՝ մեր անվտանգությունը»,-ասված է գրառման մեջ։