Երախտապարտ ենք ՀՀ-ին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների ելքն ապահովելու հարցում ցուցաբերած աջակցության համար․ Զախարովա
04 Մարտի 2026, 14:14
Մենք երախտապարտ ենք Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքմենստանի իշխանություններին՝ համապատասխան ցամաքային սահմաններով Իրանից ՌԴ քաղաքացիների անխոչընդոտ ելքն ապահովելու հարցում ցուցաբերած աջակցության համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանցիներին խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ Իսլամական Հանրապետություն այցելելուց։ Այս կամ այն պատճառով Իրանում գտնվող հայրենակիցներին խնդրում ենք փորձել հնարավորինս շուտ լքել երկիրը»,- նշել է նա։