Երբ 100 հազար հայ փախչում էր ԼՂ-ից Հայաստան, մեր դաշնակիցները ՀՀ-ում ժողովրդավարական իշխանությունը տապալելու կոչեր էին հնչեցնում. Փաշինյան

17 Հոկտեմբերի 2023, 14:24

Քաղաքականություն

«Այն ժամանակ, երբ 100 հազար հայ փախչում էր ԼՂ-ից Հայաստան, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլ Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում»։ Այս մասին Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը հայտարարել է, թե երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածքի խորքը, ՀԱՊԿ-ը եւ Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորություններ ունեցող երկրները միայնակ թողեցին Հայաստանին:

Նա նաեւ հայտարարել է, թե շատերն ասում են, որ Հայաստանն այսօր տառապում է ժողովրդավարության պատճառով, բայց, վերջին տարիներին Հայաստանը կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար։

Հիմա եթերում