Երբ ատամներով պաշտպանենք մեր շահերը, ուրիշներն էլ կսկսեն մեզ գնահատել. Պարգեւ սրբազան

24 Մայիսի 2023, 19:08

Առաջին հերթին | Կարծիք

Արցախահայերը պետք է ասեն՝ մենք դուրս չենք գալիս Արցախից, սա մեր հողն է, մենք այստեղ ենք ապրելու: Այս մասին Аlpha News-ի եթերում ասաց Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգեւ Սրբազանը:

«Ոչ ոք ժողովրդի դեմը դուրս գալ չի կարող: Չպետք է թողնեն դավաճանական քայլեր, ոչ մեկի կողմից՝ իշխանություն կլինի, թե ընդդիմություն: Ժողովուրդը պետք է ընդվզի, նույնն էլ պետք է անի Մայր Հայաստանի ժողովուրդը, Սփյուռքի հայությունը: Բոլորս պետք է ոտքի կանգնենք մեկ պահանջով՝ փրկում ենք Արցախը, փրկում ենք Հայաստանը: Մեզ նոր իշխանություն, նոր տեսլական է պետք»,- նշեց Պարգեւ Սրբազանը:

Նրա խոսքով՝ գերտերությունները հետաքրքրություն ունեն Հարավային Կովկասում, հատկապես Հայաստանի հետ կապված, բայց պետք է հիշել, որ ամեն մի երկիր իր շահերն ունի, եւ Հայաստանն էլ պետք է իր շահն առաջ տանի:

«Մենք մեր խաղը պետք է խաղանք: Երբ մենք գնահատենք ու ատամներով պաշտպանենք մեր շահերը, ուրիշներն էլ կսկսեն մեզ գնահատել, հարգել եւ ավելի դաշնակից կլինեն մեզ: Երբ դու քեզ պաշտպանում ես, պատվախնդրություն ես ցուցաբերում, քեզ սկսում են հարգել:

Նույնն այսօր մեր ժողովուրդը պետք է անի, սա մեր հայրենիքն ու ճակատագիրն է, մենք մեր շահը պետք է պաշտպանենք՝ առանց որեւէ մեկից նեղանալու»- նշեց Արցախի թեմի նախկին առաջնորդը: