Երբ և որտեղ կկայանա «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը

28 Նոյեմբերի 2025, 10:58

Քաղաքականություն

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպման օրն ու վայրը դեռևս որոշված չեն։ Այս մասին, ի պատասխան «Սպուտնիկ Արմենիա»-ի գրավոր հարցման, հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարարությունում հիշեցրել են, որ տարածաշրջանային խորհրդատվական «3+3» հարթակի մասնակիցները նախորդ նիստի արդյունքներով պայմանավորվել են դիվանագիտական խողովակներով որոշել հաջորդ հանդիպման օրն ու վայրը՝ ելնելով այն փոխըմբռնումից, որ առաջիկա 2 նիստերը պետք է անցկացվեն Երևանում և Բաքվում:

«Այս ուղղությամբ շարունակվում են կառուցողական քննարկումները»,- հստակեցրել են ԱԳՆ-ում:

Հիմա եթերում