Երբ կառավարությունը հարվածում է մի եկեղեցականի, ապա հարվածում է ամբողջ կառույցին. Վարդի Մանուկյան

11 Օգոստոսի 2025, 20:30

Կարծիք | Քաղաքականություն

Մեր ամենօրյա մտահոգությունը Հայաստանն է, հայրենիքը, հայկական կառույցները։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Արգենտինայում Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնական վարչության փոխատենապետ Վարդի Մանուկյանը։

«Արգենտինահայ գաղութը 100 տարվա պատմություն ունի։ Ունենք 6 եկեղեցի, 7 դպրոց, կուսակցություններ։ Սա հսկայական կառույց է, որն ամեն օր և ամեն ժամ աշխատում է՝ մտքում ունենալով Հայաստան գաղափարը, հայրենիքը, մեր ժողովուրդն ու մեր իրականությունը»,- ասել է նա։

Վարդի Մանուկյանի խոսքով՝ երբ Հայաստանի կառավարությունը հարվածում է մի եկեղեցականի, դա հարված է ամբողջ կառույցին։ «Շատ վտանգավոր հարցեր ունենք լուսաբանելու։ Անպայման պետք է միջոցներ գտնել, որպեսզի կառավարությունը, Հայաստանը, Սփյուռքն ու եկեղեցին միասնաբար սկսեն գործել»,- հավելել է նա։

Պատասխանելով հարցին՝ ո՞վ է իշխանությանը դրդում եկեղեցու դեմ քայլեր անել, Մանուկյանն ասել է․ «Մենք ազգություն չունե՞նք, անկախություն չունե՞նք։ Մեր եկեղեցին 2 տարվա պատմությու՞ն ունի։ Մեր եկեղեցին 2000 տարվա պատմություն ունի։ Ուրեմն եկեեցու դեմ ուղղված ամեն քայլ պետք է շատ հստակ ուսումնասիրվի»։

Մանրամասները՝ տեսանյութում։