Երբ ստորագրված է ու պայմանավորվածը չի կատարվում, բանակցում ես՝ ի՞նչ հույսով․ Կարեն Բեքարյան

05 Օգոստոսի 2023, 13:00

Քաղաքականություն

Մարդիկ, որոնք այսօրվա իրավիճակը քննադատում են, նոր պատերազմ չեն ակնկալում։ Այսօր մեծագույն հարց է ՝ իրավիճակը նոր պատերազմի է տանում ՀՀ գործող իշխանության քաղաքականությունը քննադատո՞ղը, թե՞ Ադրբեջանի ախորժակ բավարարողը։ Alpha Newsroomուղիղ եթերում նման տեսակետ է հայտնել «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Կարեն Բեքարյանը՝ խոսելով Հայաստանի իշխանության քայլերի եւ հասարակական կարծիքի այն մանիպուլյացիայի մասին, թե որ պահին «ոչ» ասվի, պատերազմ է լինելու։

«Չկա սահմանագիծ, որ ասես՝ այստեղ եմ հասնում, ու դե, գիտե՞ք, ստիպված եմ հասնում, որ խաղաղության օրակարգը ապահովեմ։ Մի շատ կարևոր աքսիոմ ՝ բոլոր նրանք, ովքեր այսօրվա իրավիճակը քննադատում են, այն մարդիկ չեն, որոնք ակնկալում են նոր պատերազմ կամ սպասում են նոր պատերազմի։

Ավելին ասեմ, մարդկանց սովորեցրել են ՝ որ պահին «ոչ» ասեն, պատերազմ է լինելու։ Այսինքն, այնպես են սովորեցրել, որ հիմա մեծագույն հարց է ՝ դեպի պատերազմ տանում է քննադատող՞ը, թե՞ ախորժակ բավարարողը։ Իշխանությունը բավականին լուրջ ջանքեր է գործադրում, որ մեր հասարակությանը վախեցնի նրանով, որ բոլոր քննադաատողները ռևանիշստ են, պատերազմի ակնկալիք ունեն, դեմ են խաղաղության օրակարգին։ Այս թեզերից և ոչ մեկը պարզ քննադատության անգամ չի դիմանում»,-շեշտել է Բեքարյանը։

Կարեն Բեքարյանը փաստեր է թվարկել, թե ե՞րբ և ինչպե՞ս են զիջվել տարածքներ, հանձնվել դիքեր՝ առանց որևէ փաստաթղթի․

«Դա տեղի չի ունեցել մեկ րոպում կամ մեկ քայլով։ Հիմա փորձենք հասկանալ՝ ի՞նչ հիմնական գործոններ ենք ունեցել։ Առաջինը՝ իշխանությունը տպավորություն ուներ, որ բավարարելով Ադրբեջանի պահանջները՝ կարելի է հասնել ինչ-որ վերջնակետի։ Բոլոր հնարավոր եղանակներով ասում էինք, որ սա սխալ տպավորութուն է, ընդհակառակը՝ գրգռում է դիմացինի ախորժակը, անընդհատ մեծանում է առավելապաշտությունը, առաջանում են նոր պահանջներ»։

Բեքարյանը, որպես երկրորդ խնդիր առանձնացրել է այն գաղտնի պայմանավորվածությունները, որ իշխանությունը ձեռք է բերել հանրության մեջքի հետևում։ «Երկրորդ էական խնդիրը, երբ սկսեցին հանրության մեջքի հետևում ձեռք բերվել տարաբնույթ պայմանավորվածություններ՝ գրավոր կամ բանավոր, որոնք չէին մտնում նոյեմբերի 10-ի ընդհանուր եռակողմ հատարարության տրամաբանության մեջ։ Դրա պարզագույն օրինակները բերեմ․ հիշում ենք Սյունիքում հանձնվող դիրքերը, հիշում ենք, որ փոխվում է ճանապարհը և Լաչինով ճանապարհը փոխարինվում է այլ ճանապարհով, այն դեպքում, երբ նոյեմբերի 10-ի փաստաթղթի մեջ որևէ բառ անգամ չկար բնակավայրերի հանձնման վերաբերյալ։ Հանձնվեցին 3 բնակավայրեր՝ Բերձորը, Աղաղնոն, Սոսը։ Տարաբնույթ ասյպիսի պայմանավորվածութուններ, որոնք չեն երևում փաստաթղթի ձևով, մաս չեն նոյեմբերի 10-ի փաստաթղթի, բայց փաստացի տեղի են ունենում»։

Կարեն Բեքարյանն այն համոզմանն է, որ Ադրբեջանը բանակցում է հաղթողի դերում՝ ձեռքում ունենալով իր համար դրական բոնուսներ՝ այդպիսով նվաստացնելով Հայաստանի իշխանությանը։

«Ադրբեջանն ի սկզբանե ուներ դրական բոնուս, որովհետև ինքը բանակցում էր այն իշխանության հետ, որի նկատմամբ ունի շատ լուրջ հաղթանակողի հոգեբանական վիճակ։ Դա ուղղակի հասնում էր նվաստացման էլեմենտի՝ նա հաղթել է և այդ հաղթողի դիրքերից է խոսում, դիմացինի համար շատ բարդ է, միջազգային դերակատարներին նույնպես այդ իրավիճակը բարդութավորում է։ Երկրորդ՝ Ադրբեջանը ունեցավ զգացողություն, որ կարելի է պահանջներ դնել ու հասնել դրանց կատարմանը, անգամ, երբ փաստաթղթում դրանք չկան։

Այստեղ կա նաև շատ կաևոր երրորդ էլեմենտը՝ բանակցությունների տրամաբանությունը։ Նոյեմբերի 10-ով ֆիքսված եռակողմ հայտարարության մեջ առաջնահերթ խնդիրներից էր հումանիտար մասը, ըստ որի գերիներն ու պահվող անձինք պետք է վերադարձվեին։ Տեսեք, թե որքան ժամանակ դա չի կատարվում։ Եթե դա չի կատարվում և դու շարունակում ես բանակցել այլ թեմաներով, արդյոք չես խրախուսում դրա չկատարմանը, դրանով ցույց չես տալիս, որ կարելի է պայմանավորվել ու չկատարել։ Դիմացինը կարող է անընդհատ իր պահանջները ավելացնել։ Երբ ստորագրված է ու պայմանավորվածը չի կատարում, բանակցում ես՝ ի՞նչ հույսով»,-բացատրել է Բեքարյանը։

Անդրադառնալով Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը ՝ նա , ընգծել, որ փաստացի, Կարմիր խաչը վերածվել է ադրբեջանական ՕՄՕՆ-ի։

«Կարմիր խաչը շատ մեծ հարված բերեց իր հեղինակությանը, իր արդյունավետությանը և իր նկատմամբ վերաբերմունքի լրջությանը։ Կարմիր խաչի սեփական ռեսուրսներն ու հնարավորությունները շատ մեծ չեն, եթե թիկունքին չեն կանգնում պետությունները։ Այսօր Կարմիր խաչի թիկունքին ամուր կանգնած լինելու ուղերձներ՝ խոշոր պետություններ չենք ստանում։ Եթե փորձենք պարզ խոսել, ի՞նչ արեց Կարմիր խաչը, կոպիտ ասած՝ մարդուն տարավ, հանձնեց Ադրբեջանին։

Կարմիր խաչը ուղարկում է անունները՝ ում համար ինքը պետք է տարանցում ապահովի, Ադրբեջանը չի ասել, որ իրենք այդ մարդու հետ խնդիր ունեն, Կարմիր խաչը բերում-հասցնում է անցակետ, այդ մարդուն առևանգում են։ Կարմիր խաչը վեր է ածվում Ադրբեջանի ՕՄՕՆ-ի։ Կարմիր խաչը թիկունքին չի զգում աշխարհի հզոր պետություններին, որոնք պետք է դրա անթույլատրելիությունը պաշտոնական Բաքվի առաջ դնելով՝ խնդիրը շատ արագ լուծեին։ Ներողություն այս բառակազմի համար՝ Կարմիր խաչը հիմա շատ հիմար վիճակում է, բայց ավելի հիմար վիճակում ենք մենք»,-նշել է Կարեն Բեքարյանը։