Երբ վերադառնում ես այն վայրերը, որտեղից ծագում ես, սիրտդ սկսում է ավելի արագ բաբախել․ Խորեն Բայրամյան
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոստով» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է արմատների և իր մանկության մասին:
Խորեն Բայրամյանը ծնվել է Տավուշում ՝ Կոթի գյուղում։ Նա 5 ամսական էր, երբ ծնողները տեղափոխվել են Ռոստով։ Ֆուտբոլիստը հարցազրույցում պատմել է, որ Տավուշում եղել է մի քանի տարի առաջ:
«Երբ վերադառնում ես այնտեղ, որտեղից ծագում ես, սիրտդ սկսում է ավելի արագ բաբախել։ Ծնողներս էլ են այդպես ասում։ Երբ երեխաներս մեծանան, ես նրանց ցույց կտամ, թե որտեղից ենք մենք ծագումով: Այնտեղ՝ Տավուշում, պապս լուռ գրկում էր ինձ ու դողում։ Այդ զգացողությունը կյանքի համար է: Հայաստանից դուրս հայ լինելը նշանակում է նախ չխայտառակել սեփական ազգը, սեփական ժողովրդին։ Ծնողները միշտ ասում են. «Այնպես արեք, որ չամաչեք»: Թեև բարբառով, բայց մենք տանը հայերեն ենք խոսում, — ասաց Բայրամյանը։
Նա պատմել է, որ ամուսնացել է Չալթիրի հայկական եկեղեցում, իսկ իր երեխաները նույնպես մկրտվել են հայկական եկեղեցում։