Երբեք չեմ զեղջի Վեհափառ Հայրապետի անունը պատարագից. Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Արարատ

30 Նոյեմբերի 2025, 10:20

Քաղաքականություն

Քիչ առաջ համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ–ականների մասնակցությամբ այսօրվա պատարագը մատուցելու է Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Արարատը։ Վերջինս հայտարարություն է տարածել՝ նշելով․

«Այսօր համացանցում շփոթմամբ տարածվել է տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ պետք է մասնակցի Ս. Պատարագի, որտեղ ամենայն հավանականությամբ պատարագիչ քահանան կատարելով քաղաքական պատվեր, պետք հակականոնկան կերպով զեղջի և չհիշատակի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Մամուլում լուրեր են տարածվել որ վերոնշհալ Պատարագը պետք է մատուցի Տեր Արարատը, որը շփոթ է առաջացրել։

Ես Արարատ քահանա Պողոսյանս հայտարարում եմ, որ երբեք չեմ զեղջի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը և երբեք չեմ միաբանի հայրենիքն ու հավատքն ուրացածների և պառակտիչների հետ։ Իմ ուխտը Սուրբ Էջմիածնի և նրա ազգընտիր Գահակալը անխախտ, անսակարկ ու անբեկանելի է։

Իրականում Պատարագը պետք է մատուցի Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու սպասավոր Արարատ քահանա Օրդոյանը, որը, եթե համարձակվի պատարագի կանոնից զեղջել և չհիշատակել Ամենայն հայոց կաթողիկոսի անունը, ապա դրանից հետո հավատացյալները նրան կարող են դիմել ոչ թե Տեր Արարատ, այլ` Տեր Արաբաթ»։