«Էրդողանի ընտրվելու դեպքում երկրի կբախվի տոտալ ֆինանսական ճգնաժամի». ամերիկացի տնտեսագետ

19 Մայիսի 2023, 22:30

Քաղաքականություն

Ամերիկացի տնտեսագետ Նուրիել Ռուբինին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելու դեպքում երկիրը կհայտնվի ֆինանսական ճգնաժամի մեջ: 

«Եթե ​​Էրդողանը հաղթի նախագահական ընտրություններում, ինչը հավանական է թվում, Թուրքիան կբախվի տոտալ արժութային և ֆինանսական ճգնաժամի:

Կենտրոնական բանկի զուտ պահուստները ներկայումս պակաս են 60 մլրդ դոլարով, ընթացիկ դեֆիցիտն աճում է, իսկ գնաճը դուրս է եկել վերահսկողությունից» ,- գրել է Ռուբինին:

Հիմա եթերում