Էրդողանին Կուրբան Բայրամի առթիվ շնորհավորելը վիրավորանք էր զոհվածների ծնողների հանդեպ. հոգեբան 29 Հունիսի 2023, 16:05 Կարծիք | Քաղաքականություն Հայաստանի վարչապետի կողմից Կուրբան Բայրամի տոնի առթիվ Թուրքիայի նախագահին շնորհավորելը վիրավորանք էր պատերազմում զոհվածների ծնողների հանդեպ: Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը: «Կոնֆլիկտից անմիջապես հետո կողմերն իրար չեն սիրում, չեն վստահում, եւ որոշակի ժամանակահատված է պետք, որ կոնֆլիկտի հետեւանքները վերանան, կողմերը կա՛մ կհաշտվեն, կա՛մ էլ չեն հաշտվի: Բայց 44-օրյա պատերազմից անմիջապես հետո մենք գրկել էինք Թուրքիային ու Ադրբեջանին եւ մոռացել այս ամենը: Պատերազմում զոհվածներին սպանել է թուրքը, ընդ որում՝ իշխանություններն էլ դա չեն ժխտել, Ազգային ժողովի ամբիոնից էլ հայտարարվել է, որ պատերազմը միայն Ադրբեջանի հետ չի եղել, եղել է նաեւ Թուրքիայի հետ: Այսինքն՝ թուրքը սպանում է հայերին, ընդ որում՝ այդ փուլում հայկական կողմն է հրահրում, Փաշինյանը կոչ է անում գնալ պատերազմ, նրա կոչին հետեւում են, գնում են, եւ թուրքն իրենց սպանում է, իսկ այսօր Փաշինյանը շնորհավորում է Էրդողանին մուսուլմանական տոնի առթիվ: Սա բանալ դավաճանություն է իր ժողովրդի հանդեպ, որովհետեւ այդքան զոհեր չէին լինի, եթե Փաշինյանն այդ կոչը չաներ կամ էլ՝ Արծրուն Հովհաննիսյանը ստեր չհնչեցներ»,- ասաց Միհրդատ Մադաթյանը: Հիշեցնենք՝ հունիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինուժը հրետանային միջոցներից կրակել է Մարտունու եւ Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հայկական կողմը 4 զոհ ունի: Ադրբեջանական այդ ագրեսիայից հետո Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահի հետ եւ շնորհավորել Կուրբան Բայրամի առիթով: Միհրդատ Մադաթյան
Յուրիկ Հովհաննիսյանը` Նովոսիբիրսկի մարզային «Սպորտային էլիտա-2024» մրցույթի դափնեկիր 26 Դեկտեմբերի 2024, 15:45