Էրդողանն Ալիևի բերանով անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում հայ ժողովրդին. Ավետիք Քերոբյան

16 Ապրիլի 2025, 22:15

Քաղաքականություն

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամ, Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի «ՈգեԶէն» նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Քերոբյանը Alpha News-ի հետ զրույցում իր տեսակետն է ներկայացրել, թե արդյոք կա խաղաղության գործընթաց, թե ոչ։ Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից վերջին օրերի կրակոցներին:

«Չկա խաղաղության գործընթաց, Ադրբեջանի կողմից կան սպառնալիքներ հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին: Քաղաքական իշխանություն ունեցող վարչախումբը կապ չունի հայ ժողովրդի, հայկական պետական շահերի հետ: Կա Հայաստանի ժողովրդին վախեցնելու գործընթաց»,- նկատել է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ ինչպես Ալիևն ու Էրդողանն, այնպես էլ Նիկոլ Փաշինյանն է հայ ժողովրդին պատերազմով վախեցնում:

«Էրդողանն Ալիևի բերանով անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում հայ ժողովրդին՝ եթե սա չանեք, պատերազմ է լինելու: Նիկոլ Փաշինյանն իր վարչակազմի անդամների հետ նույն պատերազմով է սպառնում, վախեցնում»,- ասել է Ավետիք Քերոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: