Էրդողանն ու Քըլըչդարօղլուն արդեն քվեարկել են Թուրքիայի ընտրություններին

14 Մայիսի 2023, 14:00

Քաղաքականություն

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա գլխավոր հակառակորդ, ընդդիմության 7 կուսակցությունների թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն արդեն քվեարկել են ընտրություններում։

«Ընտրություններն ընթանում են առանց խոչընդոտի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս քվեարկել է Ստամբուլի ընտրատեղամասում։