Էրդողանը առաջարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին քառակողմ հանդիպում անցկացնել Արցախի հարցով

16 Սեպտեմբերի 2023, 14:36

Քաղաքականություն

Էրդողանը առաջարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին քառակողմ հանդիպում անցկացնել Լեռնային Ղարաբաղի հարցով։

«Այո, մեր առաջնահերթությունը եռակողմ ձևաչափով բանակցություններ վարելն է, ինչպես նախապես ծրագրված էր։ Բայց մենք նաև առաջարկել ենք հանդիպել քառակողմ ձևաչափով»,- ասել է Էրդողանը Նյու Յորք թռչելուց առաջ Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։

Քառակողմ հանդիպման անդամներն են լինելու Էրդողանը, Պուտինը, Իլհամ Ալիևն ու Փաշինյանը։

«Ես ասացի՝ եկեք հանդիպենք, միասին քննարկենք այն քայլերը, որոնք պետք է արվեն։ Այս առաջարկին այս պահին մենք ոչ բացասական, ոչ դրական պատասխան չենք ստացել»,- ասել է Էրդողանը: