Էրդողանը ցավակցել է Սահակ Մաշալյանին

17 Հոկտեմբերի 2025, 14:38

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցավակցել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին՝ հոր՝ Հակոբջան Մաշալյանի կորստի կապակցությամբ։

Թուրքիայի նախագահը Մաշալյանին իր ցավակցությունն է փոխանցել հեռախոսազանգով:

Հակոբջան Մաշալյանը մահացել է 93 տարեկան հասակում: