Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կհամաձայնեցնի Ադրբեջանի հետ․ Էրդողան
01 Մարտի 2024, 17:27
Թուրքիան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Անթալիայում դիվանագիտական ֆորումի բացման արարողության ժամանակ իր ելույթի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք կշարունակենք հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստանի հետ՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ»,- հայտարարել է Էրդողանը։