Էրդողանը հայտարարել է՝ Թուրքիան կարող է Իսրայել մտնել ճիշտ այնպես, ինչպես Ղարաբաղ

28 Հուլիսի 2024, 23:30

Քաղաքականություն

Թուրքիան կարող է Իսրայել մտնել այնպես, ինչպես ժամանակին մտել է Լեռնային Ղարաբաղ և Լիբիա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ինչպես մենք մտանք Ղարաբաղ, մտանք Լիբիա, նույնը կանենք նրանց (Իսրայելի) հետ։ Անհնարին ոչինչ չկա։ Մենք պարզապես պետք է ուժեղ լինենք, որպեսզի նման քայլեր անենք», — հայտարարել է նա։

Այսպիսով Էրդողանը հերթական անգամ հայտարարել է Պաղեստինին ցանկացած միջոցներով աջակցելու պատրաստակամության մասին։