Էրդողանը կառուցում է իր կայսրությունը. Եվգենի Սատանովսկին՝ թյուրքական ընդհանուր այբուբենի մասին
12 Սեպտեմբերի 2024, 20:30
Ռուս քաղաքագետ Եվգենի Սատանովսկին Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է օրերս թյուրքական պետությունների գագաթնաժողովում միասնական թյուրքական այբուբենի ընդունումը:
«Կայսրությունները կառուցվում են, ուժեղանում, քայքայվում, թուլանում։ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կայսրությունը կառուցում է ինչպես կարող է։ Նա տաղանդավոր է դրանով։ Նվազագույն ռեսուրսներով, այդ թվում՝ հիմնվելով ռուսական տեխնոլոգիաների, ռուսական էներգակիրների, ռուսական փողերով։ Դա տեսանելի է նույնիսկ ոզնուն: Իսկ հետո տեսնենք, թե ինչ կստացվի այս ամենից։
Էրդողանի համար սա (ընդհանուր այբուբենը) այն ծրագրերի իրականացման մասին է, որոնք չիրականացան թուրքական սուլթանների և երիտթուրքերի մոտ»,- նշում է քաղաքագետը։
Փորձագետի կարծիքով՝ այբուբենի միավորումը էքսպանսիայի միջոց է, իսկ դրան դիմակայելու դիվանագիտական եղանակները երկրորդական են ռազմականի համեմատ։
«Թուրքական ամբողջ արտաքին քաղաքականությունը էքսպանսիա է դեպի ռուսական, իրանական, չինական շահերը, հատկապես եթե խոսենք Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի մասին, որտեղ թուրքերը մեծապես աջակցում են տեղի անջատողականներին։
Թուրքական քաղաքականությունը, դա էքսպանսիայի քաղաքականությունն է դեպի Աֆրիկա, Եվրոպա, Ասիա։ Դա նույնիսկ չի հանդիսանում որպես «Պոլիշինելի գաղտնիք»:
Դիվանագիտությունը նման բաներում ոչինչ անել չի կարող, դիվանագետները սահմանափակված են իրենց գործիքակազմով։ Հենց այդ պատճառով էլ այն, ինչ կարող է անել բանակը, հիմք կհանդիսանա դիվանագետների գործողությունների համար», — ամփոփել է Սատանովսկին։