Էրդողանը խոսել է ընտրություններում իր հնարավոր պարտության մասին

13 Մայիսի 2023, 11:20

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է մայիսի 14-ին նշանակված նախագահական ընտրություններում իր պարտության հավանականությունը։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք Թուրքիայում իշխանության ենք եկել ժողովրդավարական ճանապարհով։ Եթե մեր ժողովուրդն այլ բան որոշի (քվեարկի ընդդիմադիր թեկնածուի օգտին), ապա մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է ժողովրդավարության համար։ Ցանկացած արդյունք, որը կլինի ընտրություններում, մենք կհամարենք լեգիտիմ»,- ասել է նա։