«Էրեբունի» համույթը՝ «Կենդանակերպ» միջազգային մրցույթ-փառատոնի հաղթող

18 Ապրիլի 2024, 19:45

Մշակույթ

«Էրեբունի» պարարվեստի համույթը (ղեկավար՝ Մարգարիտա Սարգսյան) դարձել է «Կենդանակերպ» մանկական, պատանեկան և մեծահասակների ստեղծագործության միջազգային բազմաժանր մրցույթ-փառատոնի հաղթող: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության Օմսկի տելեգրամյան ալիքը։

Պատանի տաղանդների երկու համարները՝ «Պարի՛ր, Հայաստա՛ն»-ը և «Աշխեն»-ը, արժանացան Առաջին կարգի դափնեկրի կոչման: «Նազանի» համարի համար կոլեկտիվը ճանաչվել է Մրցույթի գրան պրի մրցանակակիր։