Երեկ Արցախում Անվտանգության խորհրդի նիստ տեղի չի ունեցել. ԱՀ նախագահի խոսնակ

23 Օգոստոսի 2023, 12:26

Քաղաքականություն

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը Alpha News-ի հետ զրույցում հերքեց մամուլում տարածված լուրը, թե երեկ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել:

«Երեկ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստ տեղի չի ունեցել»,- ասաց Լուսինե Ավանեսյանը:

Նշենք՝ մամուլում այսօր տեղեկություն է տարածվել, թե Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի նիստում երեկ տեղեկացրել է, որ որոշում է կայացվել Աղդամի ճանապարհով առեւտուր անել: