Երեկ գերեվարված պահեստազորայինի հարցով կառավարությունը դիմել է ՄԻԵԴ

17 Օգոստոսի 2023, 15:03

Քաղաքականություն

Ադրբեջանի կողմից երեկ գերեվարված պահեստազորայինի համար Հայաստանի կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։

Այս մասին հայտնել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Հիշեցնենք՝ որ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:

Ավելի վաղ ՀՀ պաշտապանության նախարարությունը հայտնել էր, որ պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը:

Հիմա եթերում