Կարեն Կարագուլյանը, Էրիկ Իսրայելյանն ու Անդրանիկ Բերբերյանը կանդամակցեն Ամերիկյան կինոակադեմիային
03 Հուլիսի 2025, 10:00
Հայ դերասան Կարեն Կարագուլյանը, պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը և կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը հրավիրվել են Ամերիկյան կինոարվեստի և գիտության ակադեմիա՝ անդամակցելու այն կազմակերպությանը, որը շնորհում է «Օսկար» մրցանակը։
Ընդհանուր առմամբ, այս տարի ցուցակում ընդգրկվել են 534 գործիչներ, որոնք անգնահատելի ներդրում են ունեցել համաշխարհային կինեմատոգրաֆի զարգացման գործում։
Այժմ ամերիկյան կինոակադեմիայի անդամների թիվը հասել է 11 120-ի։