Երեւանի քաղաքապետարանը կարծում է, որ Նուբարաշենի աղբավայրի հրդեհը հնարավոր է մարել մեկ շաբաթում
22 Մայիսի 2023, 14:30
Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը այսօր քաղաքապետարանի նիստում ասել է, որ Նուբարաշենի աղբանոցում բռնկված հրդեհը մարելու համար ևս մեկ շաբաթ կպահանջվի։
«Այսօր հրդեհի արձանագրման 5-րդ օրն է: Սկզբում հրդեհի մասշտաբները լոկալ բնույթ են կրել, ապա կրակը տարածվել է ողջ պարագծով։ Նախօրեին եղանակային պայմանների պատճառով այս ուղղությամբ աշխատանքները խափանվել էին։
Հավաքվել է աղբահանության հիմնարկի ողջ անձնակազմը, ներգրավվել ն նաև մասնավոր ընկերությունների սարքավորումները»,- ընդգծել է Արեյանը։
Հրդեհը մարելու ուղղությամբ աշխատանքները, նրա խոսքով, շարունակվում են։ Եթե իրատեսորեն գնահատենք իրավիճակը, ապա ևս մեկ շաբաթ կպահանջվի հրդեհն ամբողջությամբ մարելու և ծուխը վերացնելու համար։ Պաշտոնյան նշել է, որ այժմ պետք է մտածել նոր աղբավայր կառուցելու մասին։
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին ասել է, որ համապատասխան ծրագիրն արդեն իրականացման փուլում է՝ առաջարկելով իր գործընկերներին օրվա երկրորդ կեսին այցելել արտակարգ դրության վայր և անձամբ ծանոթանալ իրավիճակին։
Նուբարաշեն համայնքում հրդեհը սկսվել է մայիսի 18-ին, շաբաթ օրվա տվյալներով հրդեհի տարածքը հասել է 1000 քմ: