Երեւանից Բաթում ուղևորված գնացքը չի հասնի ծովափնյա քաղաք

02 Հուլիսի 2023, 18:09

Տնտեսություն և Բիզնես

Այսօր Ժամը 14:00-ին Երևանից Բաթում ուղևորված գնացքը չի հասնի ծովափնյա քաղաք:

Այս մասին Alpha News-ին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։ Քարտուղարի փոխանցմամբ՝ պատճառը Վրաստանի տարածքում վերականգնողական աշխատանքներն են:

«250 ուղևորներից 50-ը ուղևորվում էին Թբիլիսի, իսկ 200 ուղևոր ավտոբուսներով Բաթում կհասնի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հաշվին»,- Alpha News-ի հետ զրույցում նշել է Գրձելյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ սողանքի պատճառով գնացքը չէր կարողացել հասնել մեկնման կետ։ Խարագաուլի շրջանի Մարելիսի կայարանում հորդառատ անձրևների պատճառով սողանք էր սկսվել։ Վնասվել էին կոնտակտային ցանցն ու ռելսերը, մի շարք ուղերթեր չեղարկվել էին: