Երևանցի գիտնականները նոր սերնդի նյութեր են հայտնաբերել մարտկոցներում օգտագործելու համար
20 Ապրիլի 2024, 20:10
Երևանի պետհամալսարանի երիտասարդ ֆիզիկոսների թիմը տեսական հաշվարկների մեթոդով առաջարկել է էլեկտրոնիկայի մարտկոցների համար մի շարք նոր նյութեր, մասնավորապես պինդ էլեկտրոլիտներ՝ հեղուկի փոխարեն: Նման անցումը ցանկանում են կատարել շատ խոշոր արտադրողներ, քանի որ պինդ էլեկտրոլիտներն ավելի դիմացկուն են և անվտանգ։
Նախագիծը ղեկավարում է ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտի (ֆակուլտետի) հաշվողական նյութագիտության լաբորատորիայի վարիչ Հայկ Զաքարյանը:
Ծրագրում նշանակալի ներդրում է ունեցել ռուսաստանաբնակ հայազգի գիտնական Արտյոմ Օհանովը։ Հայտնի տեսաբան-գիտնականն արդեն մի քանի տարի է, ինչ Սկոլկովո հետազոտական կենտրոն է հրավիրում հայ ասպիրանտներին՝ համաֆինանսավորելով նրանց կրթաթոշակը: Ասպիրանտուրայում սովորելու տարիներին նրա մոտ վերապատրաստվել է նաև Հայկ Զաքարյանը: