Երևանի ավագանու ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 28,46%․ ԿԸՀ

17 Սեպտեմբերի 2023, 21:15

Քաղաքականություն

Նախնական տվյալներով՝ ժամը 20:00-ին, երբ փակվել են բոլոր 475 ընտրատեղամասերը, Երևանի ավագանու ընտրություններին քվեարկել է 234 553 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 28,46%-ը, ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Երևան համայնքում ժամը 20:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 27,98%-ը, Ավանում՝ 32,22%, Արաբկիրում՝ 30,99%, Դավիթաշենում՝ 31,98%, Էրեբունիում՝ 24,35%, Կենտրոնում՝ 30։ 25%, Մալաթիա-Սեբաստիաում՝ 25 86%, Նոր-Նորքում՝ 29,63%, Նորք-Մարաշում՝ 31,07%, Նուբարաշենում՝ 27,9%, Շենգավիթում՝ 26,5%, Քանաքեռ-Զեյթունում՝ 29,98%։