Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը խաղաղության պայմանագրի ճիշտ ուղին է. Պուտին
24 Հոկտեմբերի 2024, 15:14
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը լավ նշան է դեպի խաղաղության պայմանագիր շարժվելու համար: Այս մասին BRICS+-ի գագաթնաժողովի եզրափակիչ նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Շատ հաճելի է նշել, որ սահմանազատման և սահմանագծման գործընթաց է սկսվել, իսկ դա խաղաղության պայմանագրի ճիշտ ուղին է։ Շատ լավ է, որ ձեզ հաջողվեց այսօրվա աշխատանքի ընթացքում կարծիքներ փոխանակել Ադրբեջանի նախագահի հետ: Սա արդեն դրական քայլ է մեր միջոցառման շրջանակում»,- ասել է Ռուսաստանի նախագահը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հիշեցնենք, որ ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովը պետությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվում է Կազանում հոկտեմբերի 22-24-ը: