Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները դեկտեմբերին նոր փուլ կմտնեն․ Հաջիև

13 Նոյեմբերի 2024, 10:06

Քաղաքականություն

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները դեկտեմբերին նոր փուլ կմտնեն, ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով ՀՀ-ն ու Ադրբեջանը դեկտեմբերին կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը։

Հաջիևի խոսքով՝ փաստաթղթի տեքստում կան որոշակի հարցեր․

«Ուստի փորձագետների մակարդակով քննարկումները և բանակցությունները շարունակվում են։ Հայկական կողմը ժամանակին չպատասխանեց տեքստի վերաբերյալ մեր առաջարկներին։ Դեկտեմբերից նոր գործընթաց կսկսվի»։