Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի քննարկման ավարտը նշանակալի փուլ է կարգավորման ճանապարհին. Կոբախիձե

06 Օգոստոսի 2025, 10:35

Քաղաքականություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը՝ ընդգծելով այդ քայլի կարևորությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման համար: Հայտարարությունը հնչել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Թուրքմենստանում ընթացող ՄԱԿ-ի՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների 3-րդ խորհրդաժողովի շրջանակներում։

Կոբախիձեն նշել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի քննարկման ավարտը նշանակալի փուլ է կարգավորման ճանապարհին: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունը:

Հիմա եթերում