Երևանի և Նիժնի Նովգորոդի դպրոցները համագործակցության համաձայնագիր են կնքել

17 Մարտի 2024, 17:15

Կրթություն

Նիժնի Նովգորոդում անցկացվել է «Բարեկամություն առանց սահմանների» ազգային մշակույթների փառատոնը։ Թիվ 134 դպրոցը, որտեղ սովորում են տարբեր ազգությունների երեխաներ, հյուրեր է ընդունել Հայաստանից։ Նրանք համագործակցության պայմանագիր են կնքել Երևանի Ա.Դ. Սախարովի անվան թիվ 69 դպրոցի հետ, և այժմ ուսումնական հաստատությունների աշակերտները փոխադարձ այցելություններ կկատարեն։

«Մեր դպրոցը նման է փոքրիկ Ռուսաստանի, այստեղ սովորողների 12%-ը այլազգի է՝ հայեր, թաթարներ, թուրքեր, չինացիներ: Նրանք բոլորը շփվում են, ընկերություն են անում, մեզ մոտ հրաշալի մթնոլորտ է տիրում»,- ասել է Նիժնի Նովգորոդի դպրոցի տնօրեն Անաստասիա Պողոսյանը։

Երևանի Սախարովի անվան դպրոցի տնօրեն Մարիաննա Մելյանն էլ նշել է, որ իրենց դպրոցում ևս սովորում են տարբեր ազգության երեխաներ։

«Ա.Դ. Սախարովի անվան դպրոցում դասավանդում են ռուսերեն: Ակադեմիկոսի 100-ամյակի և դպրոցի 75-ամյակի առթիվ մտածում էի ռուսական դպրոցների հետ համագործակցության մասին։ Ընտրեցինք Նիժնի Նովգորոդը, քանի որ այստեղ է գտնվում Ա.Դ. Սախարովի անվան տուն-թանգարանը, իսկ թիվ 134 դպրոցը նույնքան բազմազգ է, որքան մերը»,- ասել Մարիաննա Մելյանը։

Նիժնի Նովգորոդի վարչակազմի զբոսաշրջության զարգացման և արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Սիմագինն էլ նշել է, որ Երևանի դպրոցը կընդլայնի փոխգործակցությունը Նիժնի Նովգորոդի դպրոցի հետ:

Նշվում է նաև, որ փառատոնի ժամանակ Ռուսաստանի և Հայաստանի դպրոցականները ներկայացրել են իրենց ազգային ավանդույթները, խոհանոցը, երգն ու պարը։

«Բարեկամություն առանց սահմանների» փառատոնը Նիժնի Նովգորոդում ազգամիջյան և միջկրոնական կապերի ամրապնդմանն ուղղված մեծ աշխատանքի մի մասն է: