Երևանի ֆիզմաթ դպրոցը ճանաչվել է 2023 թվականի աշխարհի 10 լավագույն դպրոցներից մեկը

15 Հունիսի 2023, 23:20

Կրթություն

«Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը գրում է․

«Անհավատալի նորություն. 
Հայաստանը փայլում է World’s Best School Prizes  ամենահեղինակավոր միջազգային կրթական մրցույթում։

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը 2023 թվականի աշխարհի 10 լավագույն դպրոցներից մեկն է ճանաչվել՝  ըստ աշխարհում ամենահեղինակավոր World’s Best School Prizes-ի։
Նման հեղինակավոր մրցույթի Հայաստանը հնարավորություն ստացավ մասնակցելու այն բանից հետո, երբ կրթության փորձագետ, Երիտասարդ գլոբալ առաջնորդ (2021 Young Global Leader) Սուրեն Ալոյանը 2022 թվականին համալրեց համաշխարհային World’s Best School Prizes մրցույթի լավագույն դպրոցների ընտրության ժյուրիի կազմը

Մենք անսահման հպարտ ենք, որ ճանաչվել ենք որպես աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններից մեկը»: