Երևանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացումը վնաս է հենց Հայաստանին. Սերգեյ Ցեկով

03 Հոկտեմբերի 2023, 22:00

Կարծիք | Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի անդամ Սերգեյ Ցեկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի որոշումը՝ վավերացնել միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը:

Սենատորի խոսքով՝ այդ ամենը ի վնաս Հայաստանի է։

«ՄՔԴ-ի այս կանոնադրության վավերացումը միայն ի վնաս Հայաստանի Է։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության ընդունումը ի վնաս Ռուսաստանի Է, նշեմ, որ դա վատացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց այն, որ Հայաստանը նման որոշումներով շարունակում է վնասել իրեն, միանշանակ է, և Հայաստանի բոլոր խնդիրները, իմ կարծիքով, և ոչ միայն իմ կարծիքով, շատերն են Ռուսաստանում հասկանում, որ բխում են Հայաստանի ներկայիս ղեկավարությունից», — ասել է ռուս քաղաքական գործիչը։

«Հայ ժողովուրդը մեզ համար բարեկամ ժողովուրդ է, հիմարություններ է անում Հայաստանի ղեկավարությունը, բայց կրկին վնասում է սեփական ժողովրդին», — եզրափակել է Սերգեյ Ցեկովը:

Հիմա եթերում