Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում
27 Հունիսի 2024, 19:15
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար պարողներ Րաֆֆի Գալստյանն ու Գոռ Սարգսյանը հաղթանակով են վերադառնում հայրենիք:
Օպերային թատրոնից հայտնում են, որ պարողներն այս օրերին Իտալիայի Ռիմինի քաղաքում մասնակցում էին International Ballet Competition-Dancing Italy մրցույթին:
Պրոֆեսիոնալ ժյուրին 1-ին պատվավոր մրցանակը կիսել է հայ արտիստների միջև: Արտիստները նաև ստացել են հատուկ հրավեր՝ մասնակցելու փորձի փոխանակման մի շարք ծրագրերի: