Երևանի պետական կամերային երգչախումբը «Հայնովկա» փառատոն-մրցույթին Լեհաստանում արժանացել է մրցանակի

12 Հունիսի 2024, 21:22

Մշակույթ

Երևանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ, Լեհաստանում անցկացվող «Հայնովկա» ուղղափառ եկեղեցական երաժշտության 43-րդ փառատոն-մրցույթին, որին այս տարի բացառապես մասնակցում էին նախորդ փառատոնների առաջին մրցանակակիրները, արժանացել է առաջին մրցանակի՝ պրոֆեսիոնալ երգչախմբեր անվանակարգում։ Այս մասին հայտնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից։

ԵՊԿԵ-ն հրավեր էր ստացել մասնակցելու այս տարվա փառատոնին որպես պատվավոր, դեռևս 2022 թվականին առաջին մրցանակին արժանացած երգչախումբ։ 

Երգչախումբը ելույթներով հանդես է եկել փառատոնի շրջանակում՝ Վարշավայում և Բելիստոկում, լավագույնս ներկայացնելով հայ կատարողական արվեստը։