Երևանում Ռուսական տունը «Արցախի ձայներ» խմբին հարթակ է տրամադրել

24 Նոյեմբերի 2023, 11:26

Մշակույթ

Երևանում Ռուսական տունը հարթակ է տրամադրել «Արցախի ձայներ» երաժշտական խմբին։

Երաժիշտների ստեղծագործությունը սիրված է իր յուրահատուկ ոճով, որը էստրադային և ժողովրդական երաժշտության խառնուրդ է։

Նրանց տեսահոլովակները միշտ հայրենասիրական տարր են պարունակում իրենց մեջ։ Երիտասարդական խմբի YouTube-ի տեսանյութերը հավաքում են ավելի քան 5 միլիոն դիտում: