Երևանի Խամաճիկների պետական թատրոնը «Ոսկե» դիպլոմով է վերադարձել Սանկտ Պետերբուրգից

09 Հուլիսի 2025, 18:22

Մշակույթ

Երևանի Խամաճիկների պետական թատրոնը Սանկտ Պետերբուրգում կայացած «Կուկարտ — XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին ներկայացել է ռեժիսոր Սամսոն Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությամբ։

Ներկայացումը բարձր գնահատականի են արժանացրել ինչպես հանդիսատեսը, այնպես էլ տիկնիկային արվեստի մասնագետները, ինչի արդյունքում փառատոնին արժանավայել մասնակցության համար թատրոնը պարգևատրվել է «Ոսկե» դիպլոմով։

Հիմա եթերում