Երևանից հստակ ազդանշան ստացանք, որ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգ է ժամանելու դեկտեմբերին. Ուշակով

27 Նոյեմբերի 2023, 12:45

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, իսկ դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պաշտոնական հանդիպմանը։ Այս մասին Alpha News-ին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Այո, մենք Երեւանից ազդանշան ստացանք, որ վարչապետը դեկտեմբերի վերջին պատրաստվում է գալ Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ոչ պաշտոնական հանդիպման (ԱՊՀ) և ԵԱՏՄ-ի պաշտոնական գագաթնաժողովին»,- ասել է Ուշակովը։

Ճշտող հարցին ի պատասխան, թե սա արդեն ստույգ տեղեկություն է, ՌԴ նախագահի օգնականը պատասխանել է.

«Մենք ազդանշան ենք ստացել, հստակ ազդանշան Երևանից»։