Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Թուրքիան արգելել է

25 Նոյեմբերի 2024, 11:42

Քաղաքականություն

Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը՝ հայտարարելով, որ տղամարդը «սև ցուցակում» է և նրան հետ է ուղարկել:

Նիլ Հաուերը X-ում ենթադրել է, որ արգելքը կապված է իր կողմից Ադրբեջանի հասցեին քննադատությունների և Արցախում տեղի ունեցած իրադարձությունների, այդ թվում՝ էթնիկ զտումների մասին հրապարակումների հետ: