Երևանին և Բաքվին կոչ ենք անում կենտրոնանալ մարդու իրավունքների պաշտպանության վրա. Միյատովիչ
23 Հունվարի 2024, 12:37
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, ԵԽԽՎ-ում ներկայացնելով 2023 թվականի իր տարեկան զեկույցը, կոչ է արել վճռական և կոլեկտիվ ջանքեր գործադրել՝ կորցրած դիրքերը վերականգնելու և մարդու իրավունքները զարգացնելու համար։
Միյատովիչը նախ հիշեցրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 16-ից 23-ը եղել է Հայաստանում, Ադրբեջանում ու Ղարաբաղում, ապա շեշտել, որ մարդու իրավունքների խախտումներ են արձանագրվել նաև հայ-ադրբեջանական երկարատև հակամարտության ընթացքում։
Նա կոչ արել է Երևանին և Բաքվին՝ հաստատել մարդու իրավունքների ուժեղ երաշխիքներ՝ հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար:
«Ես ընդգծել եմ, որ ղարաբաղյան հակամարտությունից տուժած բոլոր անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը խաղաղ գործընթացի հաջողության բանալին է», — ասել է հանձնակատարը։