Երևանին և Բաքվին կոչ ենք անում տարաձայնությունները հարթել խաղաղ ճանապարհով․ Իրանի ԱԳՆ

13 Փետրվարի 2024, 21:16

Քաղաքականություն

Իրանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում տարաձայնությունները կարգավորել խաղաղ ճանապարհով: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Տարածաշրջանում կայուն խաղաղության կարելի է հասնել միայն երկխոսության և դիվանագիտության միջոցով։ Անհրաժեշտ է արագացնել երկու պետությունների միջև խաղաղության համաձայնագրի կնքումը»,- հայտարարել է Նասեր Քանանին:

Հիշեցնենք` փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։