Երևանն ակնկալում է Անկարայի աջակցությունը՝ խաղաղության պայմանագրին արագ հասնելու համար․ Թուրքիայի նախագահ
27 Սեպտեմբերի 2024, 10:18
Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրմանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ ջանքեր գործադրելով: Այս մասին Նյու Յորքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
«Երբ նայում ենք պարոն Փաշինյանի մոտեցումներին, նա բացասական չի տրամադրված: Մենք ջանքեր ենք գործադրում խաղաղության հասնելու ուղղությամբ»,- ասել է Էրդողանը՝ նշելով, որ Երևանն ակնկալում է Անկարայի աջակցությունը՝ խաղաղության պայմանագրին հնարավորինս արագ հասնելու համար։