Երևանն այս տարի կդառնա ֆրանսիական «Un Week-end à l’Est» փառատոնի գլխավոր թեման

11 Հոկտեմբերի 2024, 11:10

Մշակույթ

Ամեն աշուն ֆրանսիական «Un Week-end à l’Est» փառատոնն ուսումնասիրում է Արևելքի երկրների գեղարվեստական և ինտելեկտուալ հարստությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ժամանակակից ստեղծագործությանը:

Այս տարի փառատոնի գլխավոր թեման Վարշավայից, Կիևից, Բուդապեշտից, Բելգրադից, Սոֆիայից և Թբիլիսիից հետո (անցյալ տարի) լինելու է Հայաստանը:

Փառատոնի շրջանակներում նոյեմբերի 20-30-ը հայկական մշակույթին նվիրված շուրջ 40 միջոցառում կանցկացվի՝ հանդիպումներ և բանավեճեր, ցուցահանդեսներ, համերգներ, ցուցադրություններ և այլն: