Երևանն ու Բաքուն հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդների կարիք չունեն. Ալիև

01 Մայիսի 2024, 13:11

Քաղաքականություն

Սկսվել է սահմանազատումը, տարվում են սահմանագծման աշխատանքներ, և այս ամենը տեղի է ունենում հենց հիմա, Ադրբեջանին և Հայաստանին հաջողվել է դրան հասնել առանց միջնորդների։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Սահմանների սահմանազատումը սկսվել է, նույնիսկ սահմանագծման աշխատանքներ են տարվում։ Եվ այս ամենը տեղի է ունենում հենց հիմա՝ իմ ելույթի ժամանակ։ Մեր երկու երկրներին հաջողվել է դրան հասնել առանց միջնորդների։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ, հատկապես նրանք, որոնք հետապնդում են իրենց նպատակները, չեն ցանկանում օգնել, այլ ցանկանում են միջամտել մեր տարածաշրջանի գործերին՝ իրենց քաղաքական և տնտեսական նպատակներին հասնելու համար։

Ուղղակի նորից ուզում են կրակի վրա յուղ լցնել:Մենք թույլ չենք տա Հարավային Կովկասում հերթական հակամարտության բռնկումը», — ասել է նա։

Ըստ Ալիևի՝ Ադրբեջանն ու Հայաստանը երեսուն տարվա առճակատումից հետո հստակ հասկանում են, որ խաղաղություն են ուզում Հարավային Կովկասում։

Հիմա եթերում