Երևանն ու Բաքուն հունվարի վերջին սահմանազատման հանձնաժողովների հանդիպում կանցկացնեն

09 Հունվարի 2024, 10:00

Քաղաքականություն

Հայաստանն ու Ադրբեջանը հունվարի վերջին հերթական հանդիպումը կանցկացնեն պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների շրջանակում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ հունվարի 4-ին Երևանը Բաքվին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկները, պատասխան դեռ չկա:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մասնակցությամբ նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին՝ Տավուշի սահմանին:

Հիմա եթերում