Երևանն ու Բաքուն պետք է դժվար փոխզիջումների գնան խաղաղ համաձայնության հասնելու համար. ԱՄՆ Պետդեպ
01 Օգոստոսի 2023, 10:16
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Միացյալ Նահանգներում դեռ հավատում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը իրատեսական է:
«Բայց մենք միշտ ասել ենք, որ այդ համաձայնությանը հասնելու համար կողմերը պետք է գնան դժվար փոխզիջումների։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շարունակում է երկխոսություն վարել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ ձգտելով նրանց դրդել այդ բարդ փոխզիջումների», — հայտարարել Է Միլլերը։
Նա ձեռնպահ է մնացել մեկնաբանել Լաչինի միջանցքում և հակամարտության գոտում իրավիճակի սրումը։