Երևանն ընդգրկվել է Ամանորին արտասահմանյան ուղղությունների թոփ-5-ում

06 Հունվարի 2026, 15:53

Տնտեսություն և Բիզնես

Երևանը հայտնվել է ամանորյա տոներին ռուսաստանցիների համար 5 ամենահայտնի արտասահմանյան ուղղությունների թվում։ Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով OneTwoTrip ծառայությանը:

Վարկանիշի առաջատարն Ստամբուլն է, որին բաժին է ընկել արտասահմանում հյուրանոցների ամրագրումների 8,6 տոկոսը։ Դրան հաջորդում են Դուբայը (3,9%), Մինսկը (3,8%), Երևանը (2,7%) և Փարիզը (2,5%):

Փորձագետների տվյալներով՝ արտասահմանյան ուղևորությունների նկատմամբ հետաքրքրությունն աճել է. այս տարի դրանց մասնաբաժինը կազմել է 35 տոկոս, այն դեպքում, երբ զբոսաշրջիկների 65 տոկոսը նախընտրել է հանգիստը երկրի ներսում: