Երևանում ապրելն ավելի թանկ է, քան նույնիսկ Մոսկվայում. Numbeo․com
13 Հունվարի 2024, 20:55
Ըստ Numbeo․com կայքի՝ Երևանում ապրուստը 2023 թվականին ամենաթանկն է եղել մեր հարևան երկրների համեմատ։ Երևանում ապրելն ավելի թանկ է, քան նույնիսկ Մոսկվայում։
Ըստ այս աղբյուրի կյանքի նույն որակը ապահովելու համար անհատին անհրաժեշտ կլինի ամսական 3,246,3 դոլար (1,312,852.0 դրամ) Երևանում, իսկ Մոսկվայում՝ 2,909,4 դոլար (260,000.0 ռուբլի)։ Այս գումարի մեջ է մտնում նաև նույն որակի տան վարձակալությունը, որը Երևանի կենտրոնում 1 սենյականոց բնակարանի համար գրեթե 1000 դոլար էր 2023 թվականին: Ըստ այս տվյալների տարածաշրջանի քաղաքների համեմատ Երևանում ապրուստը ամենաթանկն է։
- Սպառողական գները Երևանում 15,1%-ով բարձր են, քան Մոսկվայում (առանց վարձակալության)
- Երևանում սպառողական գները ներառյալ վարձավճարը 11,6%-ով բարձր են, քան Մոսկվայում
- Երևանում վարձակալության գները 4,8%-ով բարձր են, քան Մոսկվայում Ռեստորանային գները
- Երևանում 21,8%-ով բարձր են, քան Մոսկվայում Մթերքները Երևանում 17,6%-ով բարձր են, քան
- Մոսկվայում Տեղական գնողունակությունը Երևանում 56,9%-ով ցածր է, քան Մոսկվայում
Երևանում են մեր տարածաշրջանի ամենաթանկ վարձով տները։ Ըստ տվյալների՝ 2023 թվականին Երևանի կենտրոնում 1 սենյականոց բնակարանի միջին ամսական արժեքը կազմում էր 979 դոլար, կամ մոտ 400 հազար դրամ, իսկ Մոսկվայի կենտրոնում նույնանման բնակարանը՝ 772 դոլար կամ 312 հազար դրամ։ Սրա պատճառը կարող է հանդիսանալ այն որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներով պայմանավորված վարձակալության պահանջարկը ընկավ և համապատասխանաբար նաև գները, իսկ Երևանում հակառակը՝ մեծ քանակությամբ ՌԴ քաղաքացիների ներհոսքից վարձակալության գները բարձրացան։
Նշեմ որ, 2021 թվականին 45 ք․մ․ բնակարանի վարձակալության արժեքը Երևանի կենտրոնում կազմում էր մոտ 700 դոլար, 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերը արդեն՝ 1000 դոլար։ Սակայն այժմ նմանատիպ բնակարանի վարձակալության գինը իջել է 750 դոլար։ Հավանական է, որ սա սեզոնային բնույթ ունի, քանզի ձմռան սեզոնին պահանջարկը ավելի ցածր է և վարձակալության գները ամռանը ունեն բարձրանալու միտում։ Սակայն 2022-23 թվականի ձմռանը բնակարանների գնի սեզոնային իջեցում չնկատվեց, քանզի առկա էր ՌԴ քաղաքացիների մեծ ներհոսք։ ՌԴ քաղաքացիները հոսքը ունի միջնաժամկետ բնույթ և հնարավոր է որ 2024 թվականին վարձակալության գները ավելի ցածր լինեն 2023 թվականի համեմատ։