Երևանում ավտոբուսների վարորդների գործադուլի հետևանքով 18 մարդ ազատվել է աշխատանքից

03 Դեկտեմբերի 2024, 13:11

Քաղաքականություն

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից գործադուլ է: Վարորդներից մի քանիսը նշել են, որ գործադուլի պատճառը իրենց աշխատանքային պայմաններն ու աշխատավարձային քաղաքականությունն է, որը չի փոփոխվել: Նրանք պահանջում են, որ քաղաքապետարանը խոստացած պարտավորությունները կատարի։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել է, որ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից իրականացված գործադուլի հետևանքով 18 վարորդ ազատվել է աշխատանքից:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է վարորդների գործադուլին՝ բարձրաձայնելով, որ կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության, որևէ տեսակի շանտաժի չեն տրվելու և կոմպրոմիսի չեն գնալու։